«Բորնեո» ակումբի ինդոնեզիացի ֆուտբոլիստ Տերենսա Պուխիրին, Ինդոնեզիայի առաջնության՝ «Միտրա Կուկար»-ի դեմ խաղում, մեծ արագություն է զարգացրել և գոլի հեղինակ դարձել։ Ֆուտբոլիստն իր տուգանային հրապարակից մինչև մրցակցի դարպաս հասել է 6 վայրկյանում՝ առաջ անցնելով բոլոր մրցակիցներից։ 21-ամյա ֆուտբոլիստի հասակը 157 սմ է, նա մոտ 60 մետրն անցել է 6 վայրկյանում և գոլ հեղինակել։