New Yorker ամսագրի հերթական համարը լույս կտեսնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարով, ով շապիկին կհայտնվի անտառից հայտնված ծաղրածուի կերպարով:
Ծաղրանկարի հեղինակ Քարթեր Գուդրիչը մեկնաբանել է իր աշխատանքը՝ հայտարարելով, որ իր ողջ կյանքը կործանվել է: Թրամփի նախագահությունը նա «ազգային մակարդակի մղձավանջ» է անվանել:
Ամսագրի նոր համարը լույս կտեսնի հոկտեմբերի 30-ին Հելոուինի տոնին ընդառաջ:
Որոշ ԶԼՄ-ներ և Twitter-ի օգտատերեր այդ ծաղրանկարում Թրամփին նմանեցրել են «Այն» սարսափ ֆիլմի հերոս ծաղրածու Փեննիվայզի հետ: