Հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայի Դուրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում աշխարհամասի լավագույն ծանրորդ է ճանաչվել Սիմոն Մարտիրոսյանն, իսկ մինչև 23 տարեկանների պայքարում՝ Անդրանիկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ մինչև 20 տարեկան աղջիկների և մինչև 23 տարեկան տղաների մեր հավաքականները թիմային հաշվարկով լավագույնն են Եվրոպայում։ Մինչև 20 տարեկան տղաների հավաքականը 4-րդն է, իսկ մինչև 23 տարեկան աղջիկների հավաքականը՝ 7-րդը։