ՖԻԴԵ-ի 88-րդ Համագումարի ընթացքում Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհվել է գրոսմայստերի կոչում, Ռաֆայել Բակունցին՝ միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում չեմպիոնուհու կոչումը նվաճելու համար Սոնա Ասատրյանին միանգամից շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում: