Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽԽՎ-ն հակաադրբեջանական բանաձև է ընդունել

16:35, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
ԵԽԽՎ-ն հակաադրբեջանական բանաձև է ընդունել
     ԵԽԽՎ-ն չորեքշաբթի օրը հակաադրբեջանական բանաձև է ընդունել: Բանաձևում Վեհաժողովն անհանգստություն է հայտնել՝ կապված խոսքի ազատության սահմանափակման նպատակով քրեական օրենսդրության կիրառման հարցի մասին հաղորդագրությունների հետ, որն ընդգծվել է նախարարների հանձնաժողովի կողմից Մարդու իրավունքների հարցով եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման վերահսկողության նպատակով:
     Պատվիրակներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ապահովել ՄԻԵԴ-ի որոշման լիարժեք իրականացումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, պայմաններ ստեղծել լրագրողների ազատ աշխատանքի, ինչպես նաև քաղաքացիական հանրության կազմակերպությունների ֆինանսավորման համար՝ Եվրոպայի Խորհրդի ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով:
5870 | 0
Facebook