Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը միջազգային հանրությունից պահանջում է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

12:50, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Ալիևը միջազգային հանրությունից պահանջում է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրությունից պահանջում է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, փոխանցում է Interfax-ը:
     Եվրոպական խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ եթե լուրջ պատժամիջոցներ կիրառվեին Հայաստանի դեմ, ապա Արցախյան հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ:
     Նրա խոսքով՝ միջազգային հանրության «չափավոր քաղաքականությունը» Հայաստանին թույլ է տալիս «ապօրինաբար» մնալ ադրբեջանական հողերում: Նա նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին ուժգնացնել Հայաստանի վրա ճնշումը:

5888 | 0
Facebook