Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը դիմել է ժողովրդին՝ կապված Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեի հետ:
Նա նշել է կատալոնական իշխանությունների «անպատասխանատվությունը» և որոշումների անօրինականությունը, հաղորդում է El Pais պարբերականը:
Իսպանիայի թագավորը կատալոնական ինքնավարության իշխանություններին մեղադրել է երկիրը պառակտելու փորձի համար՝ հիշեցնելով, որ Մադրիդը պատասխանատու է սահմանադրական կարգի հաստատման համար:
«Այդ իշխանությունները հայտնվել են օրենքի և ժողովրդավարության շրջանակներից դուրս՝ փորձելով կոտրել Իսպանիայի միասնականությունն ու ազգային ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ֆիլիպ VI-ը: