Չինաստանում վճարել չցանկացող զբոսաշրջիկը հեռախոսալարերի միջոցով փախել է հյուրանոցից
02:10, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
Չինաստանում հյուրանոցի համար վճարելուց խուսափող զբոսաշրջիկը փորձել է փախուստի դիմել հեռախոսալարերի միջոցով 19 հարկանի շենքի բարձրության վրա: Կադրերում երևում է, թե ինչպես է նա լքում հյուրանոցային համարը՝ կախվելով հեռախոսալարերից: Mashable-ի հաղորդմամբ՝ նրան օգնել են վայրէջք կատարել փրկարարներն ու հրշեջները, որից հետո ոստիկանները նրան ձերբակալել են: Այժմ տղամարդն ստիպված է խոշոր տուգանք վճարել:
Չինաստանում վճարել չցանկացող զբոսաշրջիկը հեռախոսալարերի միջոցով փախել է հյուրանոցից