Լաս Վեգասում 59 մարդու սպանած և 500-ի վիրավորած հրաձիգի հայրը՝ Բենջամին Պեդդոքը, ներառված է եղել ԱՄՆ-ի ամենահետախուզվող հանցագործների ցուցակում, հայտնում է Business Insider-ը:
Լաս Վեգասի հրաձիգի հայրը երկար ժամանակ գտնվել է հետախուզման մեջ: 1969-1977թթ. ներառվել է վտանգավոր հանցագործների ցուցակում:
Պարբերականը նշում է, որ Պեդդոք ավագն, ում բժիշկները հոգեկան են ճանաչել, բանկեր էր թալանում և մեքենաներ գողանում:
Լաս Վեգասում հրաձգություն իրականացնողի հայրը վտանգավոր հանցագործ է եղել
Արիզոնայի բանկերում մի քանի զինված հարձակումներից հետո նա ձերբակալվել է և դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Սակայն 1969թ. փախուստի է դիմել և երկար ժամանակ գտնվել հետախուզման մեջ: