Facebook-ը որոշ տվյալներ է տրամադրել Google-ին, որոնք Ռուսաստանն օգտագոծել է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ազդելու համար:
Այս մասին հայտնել է Recode պորտալը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Ընդ որում, հայտնի չէ, թե արդյոք Google-ը որևէ կասկածելի ակտիվություն է հայտնաբերել ներկայացված տվյալների ուսումնասիրումից հետո:
Պորտալը նշում է, որ Google-ը հրավիրված է ԱՄՆ Կոնգրեսում «ռուսական գործի» լսումներին, սակայն նիստի հստակ ամսաթիվը չի նշվում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Facebook-ը համաձայնել է ԱՄՆ-ի Սենատի և ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովին քաղաքական գովազդային հայտարարության մասին տվյալներ փոխանցել:
Սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ խոսքը 3000 քաղաքական գովազդային հայտարարությունների մասին է, որոնք վճարվել են ռուսական հաշիվներից: