Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը ժամանակ վատացել է գործով ամաստանյալ Վահան Շիրխանյանի ինքնազգացողությունը: Նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալի համար դատարան շտապօգնություն են կանչել: Ալումյանի խոսքով՝ իր պաշտպանյալն այսօր առավոտից վատ է զգացել, նա ունեցել է ճնշման և ոտքերի ցավի խնդիր: