Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դերասան Մկրտիչ Արզումանյանին շնորհել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը: «Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ` պարզվեց վաստակավոր արտիստ եմ։ Շնորհակալ եմ աշխատանքս նման բարձր գնահատականի արժանացնելու համար։ Շնորհավոր տոնդ, իմ Հայաստան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արզումանյանը։