Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ը հայտարարել էր, որ կշռադատում է՝ արդյոք կմնա, թե դուրս կգա Իրանի միջուկային ծրագրից, գրում է Reuters-ը: 2015թ. կնքված գործարքի կոլապսը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խճճված» է անվանել, կարող է սադրել տարածաշրջանում սպառազինությունների մրցաշարն ու սրել իրավիճակը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում, հայտարարել էր, որ չնայած քարոզչությանն ու հռետորաբանությանը՝ Թրամփը դուրս չի գա համաձայնագրից: Ավելի վաղ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այդ հարցով որոշում կընդունի, սակայն մանրամասներ չէր ներկայացրել: