Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանում Range Rover-ի և ուղտի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել

12:05, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Ղազախստանում Range Rover-ի և ուղտի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել

Ղազախստանի Ալմաթիի շրջանում Range Rover-ի և ուղտի մասնակցությամբ վթարի հետևանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Range Rover-ը, որի ղեկին 43-ամյա տեղի բնակիչ է եղել, ուղտի հետ բախումից հետո շրջվել է: «Վթարի վայրում մահացել է կին վարորդն ու նրա 3 ուղևորները, ևս մեկ մարդ ավելի ուշ մահացել է հիվանդանոցում»,- ասվում է տեղի ՆԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Վթարի հետևանքով ուղտը սատկել է:

6115 | 0
Facebook