MAMUL.am-ը
հարցում էր անցկացրել՝ պարզելու համար, թե ինչ կարծիք ունի հասարակությունը վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հատկապես օպտիմալացումների, կրթական օջախների փակման ու գյուղերի միավորման վերաբերյալ: Հարցմանը մասնակցած ավելի քան 2000 օգտատերերի 50%-ը կարծում է, որ Կարեն Կարապետյանը Մոսկվայից ուղարկվել է Հայաստանը վերջնականապես հայաթափելու նպատակով, և նրա բոլոր քայլերն ուղղված են արտագաղթն ուժեղացնելուն:
Հարցվածների 35%-ը կարծում է, որ նրա՝ օպտիմալացմանն ուղղված քայլերը միտված են երկիրը ճգնաժամից դուրս հանելուն:
Իսկ 15%-ին նրա գործունեությունն առհաարակ չի հետաքրքրում: