Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լապշինը լքել է Ադրբեջանը

10:25, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Լապշինը լքել է Ադրբեջանը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցի համար 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել, ապա ներում ստացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, այսօր առավոտյան լքել է Ադրբեջանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նա մեկնել է Իսրայել: «Բաքու-Թել Ավիվ չվերթով Լապշինը մոր հետ մեկնել է Իսրայել»,- ասվում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ:
     Ալիևի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն ավելի վաղ հայտարարել էր, որ բլոգերն ինքնասպանության փորձ է կատարել: Ըստ նրա՝ բլոգերի ինքնասպանության փորձը կապված էր Իսրայել արտահանձնման գործընթացի ուշացման հետ:

6140 | 0
Facebook