Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քաղցն արագացնում է մազերի աճը. գիտնականներ

23:05, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Քաղցն արագացնում է մազերի աճը. գիտնականներ

Բրազիլացի գիտնականներն ապացուցել են, որ քաղցը հանգեցնում է մազերի արագ աճին: Այս մասին է վկայում Cell Reports ամսագրում հրապարակված հետազոտությունը: Նման հայտարարություն է արվել քաղցած կրծողներին հետևելուց հետո: Արդյունքներն ակնհայտ են դարձել կես տարի անց: Գիտնականները հետևել են առնետների 2 խմբի. դրանցից մեկի կերակուրը սահմանափակել են, մյուսինը՝ ոչ: Կրծողները, որոնք կես տարում իրենց համար նորմա համարվող սննդակարգի 60%-ն են օգտագործել, 2 անգամ քիչ են կշռել: Այդ կրծողների մոտ մաշկը հաստացել է, ինչպես նաև երկարել են մազերը: Փորձագետները պնդում են, որ ստացված տվյալներն արդարացված են նաև մարդու համար: Ավելի վաղ գիտնականները հայտարարել էին, որ քաղցը մարդուն կարող է օգնել հիվանդությունների դեմ պայքարում, ինչպես նաև նպաստել ուղեղի հանգստին:

8059 | 0
Facebook