Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

NASA-ի մասնագետները հայտնել են գերհրաբխի ժայթքման վտանգի մասին

18:05, կիրակի, 10 սեպտեմբերի, 2017 թ.
NASA-ի մասնագետները հայտնել են գերհրաբխի ժայթքման վտանգի մասին

NASA-ի գիտնականները հայտնել են, որ գերհրաբխի ժայթքումը կարող է ավելի աղետալի հետևանքներ ունենալ, քան Երկրի վրա երկնաքարի ընկնելը: Նրանք բացատրել են, որ հրաբխի ժայթքումը, որը կարող է արթնանալ ցանկացած պահի, «հրբխային ձմռան» կհանգեցնի, որի զոհ կարող են դառնալ միլիոնավոր մարդիկ: Այդ կապակցությամբ փորձագետներնը սկսել են մտածել այն ուղղությամբ, թե ինչպես կարող են «կանգնեցնել» գերհրաբուխը:
     NASA-ի աերոտիեզերական ինժեներ Բրայան Վիլքոքսի խոսքով՝ դիտարկվում է հրաբխի «սառեցման» համար ջրի ծավալի մեծացման տարբերակը: Ներկայում Երկրում մոտ 20 գերհրաբուխ կա: Ամենավտանգավորը գիտնականները Յելոուսթոնյան հրաբուխն են համարում, որը գտնվում է ԱՄՆ Վայոմինգ նահանգում:

15215 | 0
Facebook