Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

20 հազար տարի առաջ Բրազիլիայում մարդիկ են ապրել

22:10, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
20 հազար տարի առաջ Բրազիլիայում մարդիկ են ապրել

Բրազիլական քարայրներում կատարված պեղումները թույլ են տալիս ենթադրել, որ Հարավային Ամերիկայի տարածքում մարդիկ ապրել են դեռևս 20 հազար տարի առաջ՝ կենդանիներ որսալով:
     Հետազոտությունների ժամանակ հնագետներն այդ կենդանիների ոսկրեր են հայտնաբերել, որոնք, հնարավոր է՝ կիրառվել են որպես զարդեր: Դրանց վրա անցքեր են եղել և արհեստական կտրվածքներ: Հայտնաբերված գտածոները, մասնագետների կարծիքով, 23120 տարեկան են: Բացահայտումը հաստատում է այն հիպոթեզը, որ մարդիկ Հարավային Ամերիկա են հասել կլովիսի որսորդներից առաջ, ովքեր Հյուսիսային Ամերիկայում հաստատվել են մոտ 13 հազար տարի առաջ:
     Պեղումներն անց են կացվել Բրազիլիայի արևելքում գտնվող Սենթ Էլինա ժայռում: Հնագետները ենթադրում են, որ մարդիկ այստեղ են հասել մակույկներով՝ լողալով մոտ 2 հազար կիլոմետր, կամ էլ այստեղ են եկել հյուսիսից՝ Հյուսիսային Ամերիկայի տարածքից:

9407 | 0
Facebook