Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են Աֆղանստանի հարցով Թրամփի ռազմավարության նպատակների մասին

11:00, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են Աֆղանստանի հարցով Թրամփի ռազմավարության նպատակների մասին

ԱՄՆ-ի օդուժը կարող է ակտիվացնել հարվածներն Աֆղանստանում և ընդլայնել աֆղանական ռազմաօդային ուժերի նախապատրատումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 16-ամյա պատերազմն առաջ տանելու որոշումից հետո: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Դեյվիդ Գոլդֆեյնի խոսքով՝ նա դեռևս ուսումնասիրում է այդ հարցը, թե արդյոք ԱՄՆ-ն կմասնակցի երկարատև հակամարտությունը: Գոլդֆեյնը միայն նշել է. «Հնարավոր է»: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Վաշինգթոնը մտադիր է «Թալիբան» ծայրահեղական շարժմանը զրկել գրավված տարածքներից, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարության շրջանակներում ամրապնդել աֆղանական բանակի մարտունակությունը: ԱՄՆ-ի օդուժի մամուլի քարտուղար Հեյթեր Վիլսոնն իր հերթին նշում է, որ աֆղանական բանակը հաջողության է հասել ԱՄՆ-ի շնորհիվ: «Կարծում եմ՝ դեռևս երկար ճանապարհ կա անցնելու»,- ասել է Վիլսոնը:
     Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփը հայտնել էր Աֆղանստանում ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասին: Նա, մասնավորապես, հասկացնել էր տվել, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերում չի լինի, ինչպես նաև հայտնել Աֆղանստանում ամերիկյան ռազմական կոնտինգենտի ընդլայնման մասին:

8337 | 0
Facebook