Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը։ Այսօր՝ մրցումային առաջին օրը գորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները։ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը և 75 կգ քաշային Կարապետ Չալյանը պայքարը կսկսեն 1/16 եզրափակչից։ 85 կգ քաշային Արթուր Շահինյանը կմեկնարկի որակավորման փուլից։ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որպես օլիմպիական խաղերի չեմպիոն, որակավորվել է առաջին համարով և վիճակահանությանը չի մասնակցել։ Նա պայքարը կսկսի 1/16 եզրափակչից։