Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնական ահաբեկչություններն իրականացրած ահաբեկչական բջիջն ստեղծել ու ղեկավարել է տեղի մզկիթի իմամը

18:35, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Կատալոնական ահաբեկչություններն իրականացրած ահաբեկչական բջիջն ստեղծել ու ղեկավարել է տեղի մզկիթի իմամը

Ոստիկանության տվյալներով՝ իմամ Աբդելբաքի էս-Սաթթին է ահաբեկչական այն բջջի պարագլուխը, որը կազմակերպել էր Բարսելոնայի և Կամբրիլսի ահաբեկչությունը, հայտնում է El Pais-ը:
     40-ամյա իմամը բնակարան է վարձակալած եղել Սուրբ Մարիամ Ռիպոլիսի եկեղեցու մոտ: Բջիջը բաղկացած է եղել մարոկկոցիներից:
     Իմամի վարձակալած բնակարանն արդեն հետախուզվել է, սակայն նա փախուստի մեջ է: Նա հունիս ամսից դադարել է աշխատել տարածքում գործող մզկիթում:
     Չի բացառվում, որ հենց իմամն է եղել Ալկանարի պայթյունից զոհվածներից մեկը, որը տեղի է ունեցել Բարսելոնայի ահաբեկչույունից մեկ օր առաջ: Ինչպես արդեն հայտնել ենք, այդ պայթյունը տեղի է ունեցել ահաբեկիչների թմրալաբորատորիայում:

6148 | 3
Facebook