Մարոկկոյի հեղափոխության 64-ամյակի նախօրեին թագավոր Մուհամեդ 6-րդը ներում է շնորհել ավելի քան 400 մարդու, այդ թվում նրանց, ովքեր դատապարտված են եղել ահաբեկչական գոծողությունների համար: Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն՝ հղում անելով Մարոկկոյի արդարադատության նախարարությանը: Նախարարությունում տեղեկացրել են, որ ներում ստացածները զղջացել են իրանց արածների համար, դրսևորել են լավ վարք ու «հրաժավել ահաբեկչությունից ու ծայրահեղականությունից»:
Ներում ստացածներից ոմանք ազատ են արձակվել, ոմանց պատժաչափն է կրճատվել, ոմանց մահապատիժն էլ փոխարկվել է 30 տարվա ազատազրկմամբ: