Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տեխասում բեռնատարի սառցախցից փրկել են 60 ապօրինի ներգաղթյալի

15:05, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Տեխասում բեռնատարի սառցախցից փրկել են 60 ապօրինի ներգաղթյալի

ԱՄՆ Տեխաս նահանգում սահմանապահ ծառայության ուժերը վերահաս սառեցումից փրկել են 60 ապօրինի ներգաղթյալի՝ բեռնատարի սառցախցից: Այս մասին հայտնում է Fox News-ը: Ներգաղթյալները պառկած են եղել բրոկոլիի տուփերի արանքում՝ 8 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի պայմաններում: Նրանց հայտնաբերել է հսկիչ շունը:

Բեռնախցիկի դուռը փակված է եղել դրսից, այնպես որ ներսում գտնվողնեն այն բացել չեն կարողացել:
     Ապօրինի ներգաղթյալների թվում եղել է 22 գվատեմալցի, 17 մեքսիկացի, 13 սալվադորցի և 8 հոնդուրասցի: Նրանք հոսպիտալացումից հրաժարվել են:
     Բեռնատարի վարորդը ձերբակալվել է մարդկանց ապօրինի տեղափոխման համար:

5620 | 1
Facebook