Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկիչների հարևանությամբ ապրող ֆրանսիացի ամուսինները վախեցել են նրանց մասին հայտնել ոստիկանություն

13:35, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ահաբեկիչների հարևանությամբ ապրող ֆրանսիացի ամուսինները վախեցել են նրանց մասին հայտնել ոստիկանություն

Parisien ֆրանսիական թերթը գրում է Ալկանարում ապրող տարեց ամուսինների մասին, ովքեր վախեցել են իրենց հարևանների (ովքեր հետո, պարզվել է, ահաբեկիչներ են) տարօրինակ վարքի մասին հայտնել ոստիկաններին: Նշենք, որ տունը, որտեղ նրանք ապրելիս են եղել, հարևան 11 տների հետ մեծապես վնասվել է հարևան ահաբեկիչների գաղտնի թմրալաբորատորիայի պայթյունից: 1 մարդ զոհվել, 7-ը վիրավորվել էին: Դրանք այն նույն ահաբեկիչներն են եղել, ովքեր իրականացել են Բարսելոնայի և Կամբրիլսի ահաբեկչությունները:
     Ահաբեկիչները նախապես ծրագրած են եղել ահաբեկչություն իրականացնել պայթուցիկներով բեռնավորված բեռնատարներով, սակայն անկանխատեսելի պայթյունը խաթարել է նրանց ծրագրերը և նրանք անցել են պլան Բ-ին՝ մարդաշատ վայրերում հետիոտների վրաերթին:
     Վերոնշյալ ամուսինները՝ Դանիելն ու Սիմոնան, նոր միայն ոստիկանությանը պատմել են, որ իրենց հարևաննները տարօրինակ վարք են ունեցել, նրանց տուն հաճախ են եկել մորուքավոր կասկածելի անձինք՝ Kawasaki մոտոցիկլետներով: «Ես կասկածում էի, որ նրանք հակաօրինական բան են անում: Մի քանի անգամ ինքս ինձ ասացի՝ նկարեմ նրանց և ոստիկաններին ցույց տամ, սակայն այդպես էլ չարեցի: Մտածեցի՝ ինչու ներքաշվեմ քաշքշուկների մեջ»,- խոստովանել է Սիմոնան:
     Հիշեցնենք, որ Բարսելոնայում իրականացված ահաբեկչությունը, որն ստանձնել էր ԴԱԻՇ-ը, դարձել էր 13 մարդու մահվան և 100-ից ավելիի վիրավորման պատճառ:

Աղբյուրը` life.ru
5953 | 2
Facebook