Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պարզվել է Սուրգուտում դանակով անցորդների վրա հարձակվողի ինքնությունը

15:10, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Պարզվել է Սուրգուտում դանակով անցորդների վրա հարձակվողի ինքնությունը

ՌԴ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ հաստատվել է Սուրգուտում անցորդների վրա դանակով հարձակված անձի ինքնությունը: Նա 1994 թվականին ծնված տեղի բնակիչ է: Կեսօրին դիմակավորված անձը քաղաքի կենտրոնում դանակներով և հրազենով հարձակվել էր մարդկանց վրա: Հայտնի է 1 զոհի և 7 վիրավորների մասին, նրանցից երկուսի վիճակը ծանր է: Հարձակում գործած անձին վնասազերծել են: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ այժմ ճշտվում է վերջինիս մոտ հոգեկան խնդիրների առկայության մասին տեղեկությունը:

Պարզվել է Սուրգուտում դանակով անցորդների վրա հարձակվողի ինքնությունը
6292 | 0
Facebook