Սևիլիայում 600 կգ կշռով բրոնզե մետաղադրամներ են գտնվել
Իսպանիայում, Սևիլիայից ոչ հեռու, ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ անհավանական գտածո է հայտնաբերվել: Շինարարները հողը փորելիս գտել են սափոր, որից մետաղադրամներ են սկսել դուրս թափվել: Սևիլիայում 600 կգ կշռով բրոնզե մետաղադրամներ են գտնվել Սևիլիայում 600 կգ կշռով բրոնզե մետաղադրամներ են գտնվել Սևիլիայում 600 կգ կշռով բրոնզե մետաղադրամներ են գտնվել Մասնագետները պարզել են, որ այս մետաղադրամները պահվել են հատվելուց անմիջապես հետո, երբեք չեն եղել շրջանառության մեջ ու հիանալի պահպանվել են: Ընդհանուր առմամբ՝ հայտնաբերվել է բրոնզե մետաղադրամներով լի 19 անոթ՝ 600 կգ ընդհանուր կշռով: Սևիլիայում 600 կգ կշռով բրոնզե մետաղադրամներ են գտնվել Սևիլիայում 600 կգ կշռով բրոնզե մետաղադրամներ են գտնվել Մետաղադրամների դիմերեսների վրա պատկերված են եղել հռոմեացի կայսրեր Կոնստանտինոսը, Մաքսիմիլանոսը, Դիոկղետիանոսը, դարձերեսներին՝ տարատեսակ այլաբանություններ: Սևիլիայում 600 կգ կշռով բրոնզե մետաղադրամներ են գտնվել Սևիլիայում 600 կգ կշռով բրոնզե մետաղադրամներ են գտնվել Հետաքրքրական է, որ անոթները պարզապես թաղված չեն եղել հողի մեջ, այլ դրանց համար աղյուսով և խեցու կտորներով հատուկ պահոցներ են պատրաստված եղել: Առեղծված է մնում, թե ով է թաքցրել այդ գանձը, որն այն ժամանակ գերխոշոր կարողություն է եղել: Հնարավոր է՝ դրանք եղել են հավաքված հարկի մի մասը, կամ էլ զինվորներին տրվող աշխատավարձ: Սևիլիայում 600 կգ կշռով բրոնզե մետաղադրամներ են գտնվել Այժմ մետաղադրամները փոխանցվել են Սևիլիայի հնագիտական թանգարանին: |