Աֆղանստանի Քանդագար նահանգում թալիբները հարձակվել են ռազմաբազայի վրա, ինչի հետևանքով առնվազն 40 զինվորական է զոհվել: Այս մասին հաղորդում է Tolo News–ը` հղում անելով իր աղբյուրներին:
Լրատվականի տվյալներով` հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Զինվորականների ու գրոհայինների միջև բախուները տևել են մոտ 5 ժամ:
Իշխանությունները կատարվածի մասին պաշտոնական մեկնաբանություններ չեն արել: