Հարավային Ֆրանսիայում 10000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով, փոխանցում է BBC-ն: Անտառային հրդեհներ են տեղի ունեցել Պրովանս-Ալպ-Կոտ-դ՛Ազուրի տարածաշրջանում: Ավելի վաղ Ֆրանսիան ԵՄ հարևաններից անտառային հրդեհների դեմ պայքարի համար աջակցություն էր խնդրել: Մոտ 400 հեկտար է բռնկվել Միջերկրածովյան ափի երկայնքով, լեռնային հատվածներում և Կորսիկա կղզում: «Հրդեհի տարածումից հետո առնվազն 10000 մարդ է տարհանվել»,- հայտնում է AFP գործակալությունը: Գործակալությունը նշում է, որ սա այն վայրն է, որտեղ ամռանը կրկնապատկվում և եռապատկվում է բնակչությունը: