Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում Ռուսաստանի հետ կապերի պատճառով աշխատանքից ազատվել է կոնգրեսականի օգնականը

12:00, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ում Ռուսաստանի հետ կապերի պատճառով աշխատանքից ազատվել է կոնգրեսականի օգնականը
     ԱՄՆ-ում աշխատանքից ազատել են Ներկայացուցիչների պալատի՝ արտասահմանյան հարցերով ենթահանձնաժողովի տնօրեն Փոլ Բերենդսին, փոխանցում է Atlantic-ը: Փոլ Բերենդսը հանրապետական Դանա Ռորաբեյքերի ավագ օգնականն է: Նրա թիմին Բերենդսը միացել է 2014-ին: «Փոլ Բերենդսն այլևս չի աշխատում հանձնաժողովում»,- ասել է արտասահմանյան հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը: Բերենդսը 2016թ. Մոսկվա այցի ժամանակ ուղեկցում էր Ռորաբեյքերին: Այդ ժամանակ Ռորաբերյքերին, նրա խոսքով, փոխանցվել էին նյութեր՝ կապված հակամագնիսական օրենքի հետ: Հաղորդվում է, որ Բերենդսն աշխատանքից ազատվել է Ներկայացուցիչների պալատի՝ արտասահմանյան հարցերով կոմիտեի ղեկավար, հանրապետական Էդ Ռոյսի խորհրդով:
8095 | 0
Facebook