Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վիրահատությունից հետո Սենատոր Մաքքեյնի մոտ գլխուղեղի ագրեսիվ ուռուցք են հայտնաբերել

12:15, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Վիրահատությունից հետո Սենատոր Մաքքեյնի մոտ գլխուղեղի ագրեսիվ ուռուցք են հայտնաբերել
     ԱՄՆ սենատոր, 2008թ. Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնի մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել: Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը, հայտնել է նրա գրասենյակը: Գործակալությունը նշում է, որ խոսքը գլիոբլաստոմայի մասին է, որի պատճառ է դարձել թրոմբը: 80-ամյա օրենսդիրն ու ռազմածովային նավատորմի օդաչուն, ով նոյեմբերին վերընտրվեց Սենատում, բուժում էր անցնում Արիզոնայի տանը, քանի որ անցած ուրբաթ օրը Ֆինիքսի հիվանդանոցում ձախ աչքի վերևի հատվածում ձևավորված արյան գունդը հեռացնելու նպատակով վիրահատության էր ենթարկվել:
     Մաքքեյնի բժիշկը հայտարարել էր, որ վիրահատությունից հետո նա «զարմանալիորեն լավ է» և «հիանալի» առողջություն ունի: Սակայն, ինչպես նշում է Reuters-ը, գլիոբլաստոման 4-րդ աստիճանի ուռուցք է համարվում: Բժշկական փորձագետների խոսքով՝ այն կարող է առավել ագրեսիվ լինել և շատ արագ տարածվել ուղեղի այլ հատվածներում: Սենատորի դուստրը՝ Մեգան Մաքքեյնը, հայտնել է, որ ընտանիքը «շոկի մեջ» է՝ իմանալով հոր մոտ ախտորոշված հիվանդության մասին: Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ սենատորի բժիշկը CNN-ին հայտնել էր, որ վիրահատությունից առաջ և հետո սենատորի մոտ նևրոլոգիական խախտման ախտանշաններ չեն եղել:
15298 | 0
Facebook