Կատարական «Ալ Սադ»-ի կիսապաշտպան Խավին նշել է, թե երբ կավարտի մարզական կարիերան։
«Վերջին մրցաշրջանս է՝ ֆուտբոլիստի կարգավիճակում։ Հետո խաղակոշիկներս մեխից կկախեմ, բայց կմնամ ֆուտբոլում։ Մտադիր եմ մարզել, բայց դեռ չեմ կարող անել դա։ Գիտեմ մեթոդիկան, բայց չեմ ցանկանում խաբել որևէ մեկին։ Պետք է սովորել գիտելիքներս կիրառել»,- նշել է Խավին։