Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թումո»-ի սաները ռոբոտաշինության՝ աշխարհի ամենաբարդ մրցույթներից մեկում գրավեցին երրորդ տեղը

12:03, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
«Թումո»-ի սաները ռոբոտաշինության՝ աշխարհի ամենաբարդ մրցույթներից մեկում գրավեցին երրորդ տեղը
     «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ Հայաստանը ներկայացնող թիմը գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում, որոնց մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրներից։
«Թումո»-ի սաները ռոբոտաշինության՝ աշխարհի ամենաբարդ մրցույթներից մեկում գրավեցին երրորդ տեղը

    

Մրցույթում առաջին տեղը գրավել է Եվրոպայի թիմը (Team Europe), երկրորդ տեղը՝ Լեհաստանի թիմը:
     Մրցույթին մասնակցել են ԹՈՒՄՈ-ի 15-18 տարեկան սաներ՝ Լևոն Բալագյոզյանը (թիմի ավագ), Լիլիթ Թարումյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Աշոտ Թարումյանը, Տիգրան Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը և Արամ Մադանցյանը։

FIRST Global-ը ռոբոտաշինության՝ աշխարհի ամենաբարդ մրցույթներից է։ Դրա շուրջ ամեն տարի Վաշինգթոնում միավորում են երիտասարդներ ամբողջ աշխարհից ու մրցում ամենախելացիի կոչման համար։
«Թումո»-ի սաները ռոբոտաշինության՝ աշխարհի ամենաբարդ մրցույթներից մեկում գրավեցին երրորդ տեղը
12851 | 0
Facebook