Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ցիտրուսային մրգերը կանխում են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը

02:10, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
Ցիտրուսային մրգերը կանխում են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը
     Ալցհեյմերի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որը նկարագրվում է որպես գլխուղեղի նյարդային բջիջների վրա ազդող արագ զարգացող, քայքայիչ խանգարում՝ հանգեցնելով հիշողության ու խոսելու հմտության կորստի և վարքի փոփոխության։
     Ճապոնացի մասնագետները պարզել են, որ ցիտրուսային մրգերի հաճախակի օգտագործումը 23%-ով զերծ է պահում դրա զարգացումից հատկապես 50-ն անց մարդկանց մոտ: Նրանց խոսքով՝ կերակրացանկում հարկավոր է ներառել թուրինջ, նարինջ, կիտրոն, մանդարին և այլն: Ցիտրուսային մրգերում պարունակվող նոբիլետինը դրական ազդեցություն է թողնում հիշողության և ուղեղի աշխատանքի վրա:
8676 | 0
Facebook