Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հավատում է ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտությանը

16:45, հինգշաբթի, 06 հուլիսի, 2017 թ.
Թրամփը հավատում է ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին կարող էր միջամտել ինչպես Ռուսաստանն, այնպես էլ այլ երկիր: Այդ մասին Թրամփը հայտարարել է Վարշավայում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է РИА Новоести-ն:

Նրա խոսքով՝ նման բան, Ռուսաստանից բացի, կարող էին անել նաև այլ երկրներ:

«Ոչ ոք վստահամբ չգիտի»,- նշել է նա:

«Ես կարծում եմ, որ շատ մարդիկ են միջամտում: Դա տեղի է ունենում արդեն երկար ժամանակ… Երկար տարիներ: Բարաք Օբաման, երբ նա նախագահ էր, իմացավ այդ մասին օգոստոսին (2016 թվականի): Ընտրությունները նոյեմբերին էին: Շատ ժամանակ կար, բայց նա ոչինչ չարեց: Ինչո՞ւ նա այդ առնչությամբ ոչինչ չարեց: Նրան ասացին, որ դա Ռուսաստանն էր»,- ասել է Թրամփը:

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նախկին նախագահը կարծում էր, որ Հիլարի Քլինթոնը պետք է հաղթի ընտրություններում, այդ պատճառով առաջարկել է «ոչինչ չանել»:

«Եթե նա այլ կերպ մտածեր, նա մի բան կաներ… Եթե նա մտածեր, որ ես պետք է հաղթեմ ընտրություններում, նա այդ առնչությամբ քայլեր կձեռնարկեր»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

10633 | 2
Facebook