Համբուրգի ավտոսրահի կայանատեղիում այրվել են Porsche մակնիշի պրեմիում դասի 8 ավտոմեքենա: Խոշոր հրդեհը բռնկվել է հուլիսի լույս 6-ի գիշերը: Ոստիկանության հաղորդմամբ` դեպքի վայրում բազմաթիվ իրեղեն ապացույցներ են հայտաբերվել, որոնք վկայում են, որ ավտոսրահը հրի են մատնել չարագործները:
Քննության վարկածով` հնարավոր է, որ կատարվածում մեղավոր են տեղի ձախ ծայրահեղականներն են, ովքեր ավտոսրահն այրել են միտումնավոր` «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին ընդառաջ: