«Վթարից տուժած 8 զինծառայողների վիճակը բավարար է, բոլորի մոտ էլ կա դրական դինամիկա, մի քանիսին առաջիկայում կարող են դուրս գրել»,- այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը կողաշրջվել էր։ Ավտոբուսում եղած պայմանագրային զինծառայողներից 14-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ: