Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պակիստանում բենզատարի բռնկման հետևանքով մոտ 150 մարդ է զոհվել

13:30, կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
Պակիստանում բենզատարի բռնկման հետևանքով մոտ 150 մարդ է զոհվել

Պակիստանի Փենջաբ նահանգում բենզատար տանկերի բռնկման հետևանքով 148 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովստի»-ին:
     Ավելի վաղ նշվում էր, որ առնվազն 123 մարդ զոհվել է, ևս 40-ը վիրավոր է, որոնց տեղափոխել են հիվանդանոցներ՝ մարմնի 70 տոկոս այրվածքով:
     Հայտնի է, որ նավթային տանկերը շրջվել է, ինչից հետո դրանում եղած վառելիքն սկսել է արտահոսել: Ենթադրվում է, որ բռնկումը սկսել է հարևանությամբ ծխող մարդկանց պատճառով:
     Կրակի բռնկումից հետո տասնյակ մեքենաներ՝ այդ թվում նաև 75 մոտոցիկլետ, վառվել են:

Պակիստանում բենզատարի հրկիզման հետևանքով մոտ 150 մարդ է զոհվել
18927 | 0
Facebook