Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում են նաև «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանու անդամները:
Նշենք, որ նրանք առաջին անգամ են մասնակցում ավագանու նիստին, նախորդ երկու նիստը բոյկոտել են: Նիստում քննարկվում է քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը։ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը բարձրացրել է գրանցման համար նախատեսված կոճակների անսարք լինելու հարցը, և քաղաքապետից հետաքրքրվել, թե ինչո՞ւ չեն աշխատում։ «Որովհետև չեն աշխատում: Այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել»: Զարուհի Փոստանջյանն էլ հակադարձել է՝ ,Ձեզ կոռեկտ պահեք, աղջիկ չի, անուն-ազգանունով դիմեք»։
Ի վերջո, ՀՀԿ 45 հոգանոց խմբակցությունը կողմ է քվեարկել փոխքաղաքապետ Կամո Արեյանին, «Երկիր ծիրանին»՝ դեմ, իսկ «Ելք»-ը՝ ձեռնպահ։