ՄԱԿ գլխավոր ասամբլեան որոշում է կայացրել առանձին վարչություն բացել ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այս մասին որոշումը կայացվել է համընդհանուր ժողովի ժամանակ: Որոշման հեղինակը կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գութարեշն է: Նա հույս է հայտնել, որ այս որոշումը կօգնի առավել արդունավետ դարձնել ՄԱԿ կազմում ահաբեկչության դեմ պայքարող առանձին բաժինների աշխատանքը: