C Seed ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենամեծ 4K հեռուստացույցը` 262 դյույմ էկրանով, որ հավասար է ավելի քան 6.5 մետրի: Հեռուստացույցն ունի 10 հատ ներկառուցված բարձրախոս, բացի դրանից, C Seed 262 պատված է պաշտպանիչ էկրանով և մեդիասերվերով: Սարքավորման արժեքը հասնում է 540 հազար դոլարի: Այն կշռում է 800 կգ, այդ իսկ պատճառով` տեղադրման համար անհրաժեշտ է վճարել լրացուցիչ 38.5 հազար դոլար: Հեռուստացույցի վաճառքը կսկսվի 2017-ի ամռանը: