Մոսկվայում ընդդեմ կաշառակերության ցույցի մեկնարկից առաջ իր տան դիմաց ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ, Կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալինի։ Այս մասին ընդդիմադիր գործչի թվիթերյան էջում գրառում է կատարել վերջինի կինը՝ Յուլյան։ Նավալնիի ձերբակալության լուրը հաստատել է նաև հիմնադրամի ղեկավար Ռոման Ռուբանովը։
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի խոշոր քաղաքներում կաշառակերության դեմ ցույցեր են հայտարարված։ Դրանք առաջինը մեկնարկել են Վլադիվոստոկում, Բլագովեշչենսկում և Կազանում: Այս քղաքներում ևս ձերբակալություններ են եղել։