Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը հայտարարել է, թե «չի նկատել», որ Կատարն աջակցում է ահաբեկչությանը

13:10, շաբաթ, 10 հունիսի, 2017 թ.
Էրդողանը հայտարարել է, թե «չի նկատել», որ Կատարն աջակցում է ահաբեկչությանը
     Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե «չի նկատել», որ Կատարն աջակցում է ահաբեկչությանը՝ նշելով, որ շարունակելու է «ամեն տեսակի օգնություն» տրամադրել այդ պետությանը․ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
     «Ահաբեկչական կազմակերպություններ են անվանում տարբեր նպատակներով ստեղծված քաթարյան հիմնադրամները։ Այդպես չի կարելի։ Ես նույնպես գիտեմ այդ հիմնադրամների մասին։ Մինչ այսօր ես նման բանի ականատես չեմ եղել, որ Կատարն աջակցի ահաբեկչությանը»,- ասել է Էրդողանը։

Թուրք ղեկավարը նաև կոչ է արել դադարեցնել Քաթարի «շրջափակումը»՝ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիան պետք է ստանձնի տարածաշրջանի երկրներին հաշտեցնելու պատասխանատվությունը։

«Ես պահանջ ունեմ Սաուդյան Արաբիային. Դուք ամենախոշոր և ուժեղ երկիրն եք նեղուցում, դուք բոլորդ պետք է միավորվեք»,- ասել է նա։

7802 | 1
Facebook