Ինչպես արդեն
տեղեկացրել էինք, այսօր Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Ստեփանյանը: Ասում են՝ վերջինը ՀՀ նախագահի թիկնազորի անդամներից Գրիգոր Հայրապետովի եղբոր կինն է: Համաձայն շրջանառվող լուրերի, Աննա Ստեփանյանի անունը կապվում է Երևանի ավագանու ընտրություններում կեղծ վկայականով որպես դիտորդ ներկայանալու հետ։