Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զիմբաբվեի 93-ամյա նախագահը 2018թ. դարձյալ կպայքարի այդ աթոռի համար

16:35, կիրակի, 04 հունիսի, 2017 թ.
Զիմբաբվեի 93-ամյա նախագահը 2018թ. դարձյալ կպայքարի այդ աթոռի համար

Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Գաբրիել Մուհաբեն կառաջադրի իր թեկնածությունը 2018թ. նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվականը:
     Հունիսի 2-ին Մուհաբեն մասնակցել է իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատ» կուսակցության հանրահավաքին: Իր քաղաքական դիրքորոշումը երկրի բնակչությանը հասցնելու համար 93-ամյա նախագահը մտադիր է այցելել պետության բոլոր նահանգներ:
     Մուհաբեն ծնվել է 1924թ., 1980թ.` Զիմբաբվեի անկախության հռչակումից հետո դարձել է երկրի վարչապետ: Նրա նախաձեռնությամբ` 1987թ. փոխվել է երկրի քաղաքական համակարգն, ու այդ ժամանակից ի վեր նա երկրի նախագահն է:
     Զիմբաբվեն այժմ տնտեսական խոր ճգնաժամի մեջ է, սակայն դա չի խանգարել երկրի նախպագահին ավելի քան 2 միլիոն եվրո ծախսել իր ծննդյան 93-ամյակի երեկույթի համար:

9489 | 1
Facebook