Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մանչեսթրում կա ծայրահեղական խմբավորում, որը «լվանում է բոլորի ուղեղները»

13:40, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
Մանչեսթրում կա ծայրահեղական խմբավորում, որը «լվանում է բոլորի ուղեղները»

Մանչեսթրի ահաբեկչության իրագործող Սալման Աբեդիի մանկության ընկերը՝ Գիքո անվամբ ռեփերը պատմել է, որ քաղաքում կա ծայրահեղական մի խմբավորում, որը լվանում է բոլորի ուղեղները: Այս մասին նա խոսել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ Սալմանը միշտ էլ եղել է բարեհամբույր ու կարեկից երիտասարդ, սակայն վերջին ժամանակներում, խմբի ազդեցության տակ հայտնվելուց հետո, դարձել էր մոլեռանդ կրոնական:

5839 | 0
Facebook