Պոլսոի Պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը հրաժարական է տվել: Այսօր այս մասին «Հայ Ձայն» լրատվականին հայտնել են Պոլսոի աղբյուրները:
Լրատվականը նշում է, որ վերջին շրջանում պոլսահայերն իրենց բողոքն են արտահայտում Աթեշյանի դեմ՝ պահանջելով վերջինի հրաժարականը:
Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: