«Չկան մեխանիզմներ, որոնք կյանքի կկոչեն փոխզիջումները: Բայց հայկական կողմում հստակ բանակցային դիրքորոշման փոփոխություն է եղել, ինչին էլ ագրեսիվ են արձագանքում ադրբեջանական իշխանությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը:
«Հասկանալի է, որ ապրիլյան իրադարձություններից հետո պետք է նման փոփոխություններ լինեին: Բանակցային տրամաբանությունը փոխվել է: Դժվար է ասել՝ ապրիլից հետո փոխվե՞ց, թե՞ առաջ, բայց փաստն այն է, որ ունենք այլ իրավիճակ»,- նշել է նա` հավելելով, որ սահմանային լարվածությունը հայերի նկատմամբ Ադրբեջանի ունեցած ատելության հետևանքն է, ինչը միշտ էլ եղել է, կա, պարզապես առիթներն են տարբեր:
Քաղաքագետն Արցախի հարցի հանգուցալուծում չի տեսնում. «Ադրբեջանը չի ճանաչի Արցախի անկախությունը, հայկական կողմն էլ հենց այնպես զիջումներ չի անի»,- կարծիք է հայտնել նա։