Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կենդանի, որն իր կյանքի ընթացքում ոչինչ չի ուտում

22:20, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Կենդանի, որն իր կյանքի ընթացքում ոչինչ չի ուտում

Ուտելու հաճույքից բնությունը զրկել է մի կենդանու՝ օրաբզեզին (Ephemeroptera): Աշխարհում կա օրաբզեզի 1500-ից ավելի տեսակ:

Այս կենդանիները կարճագույն կյանք ունեն՝ մի քանի ժամից մինչև մի քանի օր: Սովորաբար ապրում են մեկ օր և այդ ժամանակն այնքան քիչ է, որ ուտելուն ժամանակ չի մնում: Օրաբզեզներին բնությունն անգամ բերան չի շնորհել, թեև, որքան էլ զարմանալի է, շնորհել է ստամոքս ու աղիներ, որոնք լցված են օդով: Օրաբզեզի կյանքը փերիների պարահանդեսի է նման: Հարյուրավոր օրաբզեզներ հավաքվում են օդում ու պտտվում պարող փաթիլների նման: Այս՝ գրեթե անմարմին կենդանիների սիրային խաղերը մահվան նախերգանք են և զուտ բազմանալու նպատակ ունեն: Բեղմնավորվելուց հետո առաջինը սատկում են արուները, քիչ հետո՝ էգերը, որոնք մինչ այդ հասցնում են ձվադրել: 10 հազար ձվերից թրթուր է դառնում ընդամենը մի քանի հարյուրը, որոնք 2-3 տարի հետո մեկ օրով վերածվում են օրաբզեզների:

8414 | 0
Facebook