Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օլիմպիական խաղերի չեմպիոն ադրբեջանցի Ասկերովը որակազրկվել է 1 տարով՝ դոպինգի պատճառով

14:55, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Օլիմպիական խաղերի չեմպիոն ադրբեջանցի Ասկերովը որակազրկվել է 1 տարով՝ դոպինգի պատճառով

Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն և Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն 65 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Թոգրուլ Ասկերովի մոտ դոպինգ է հայտնաբերվել, ինչի պատճառով վերջինս որակազրկվել է 1 տարով։ Ասկերովն օգտագործել է հինեգամին, որը հայտնի է նաև որպես նորկոկլաուրին։ Այդ դեղամիջոցը թույլատրված է ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում։ WADA-ն այն արգելել է այս տարի։ Հետևաբար ադրբեջանցի մարզիկը չի զրկվելու օլիմպիական խաղերի ոսկե և արծաթե մեդալներից, քանի որ դրանք նվաճելու պահին դեղամիջոցը թույլատրելի է եղել։ Նշվում է, որ Թոգրուլը որակազրկվել է մինչև 2018-ի ապրիլ։

5102 | 0
Facebook